Pular para o conteúdo
Publicidade

Raiva

Por Bíblia Online

A raiva é uma emoção humana que a Bíblia trata com seriedade. Irar-se não é pecado em si, mas a ira descontrolada destrói relacionamentos e abre porta para o mal.

Controlar a ira

A Bíblia nos exorta a ser tardios para irar-se. A resposta branda desvia o furor, e o que se controla é mais forte que um guerreiro.

Աստծու խոսքը լսողներ և կատարողներ

Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.

Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։

Երկայնամիտ մարդը լի է իմաստությամբ, իսկ կարճամիտը՝ հույժ անմիտ է։

Անզգամն իր ողջ բարկությունը միանգամից է թափում, իսկ իմաստունը համբերում է հեզությամբ։

իսկ անմիտը նույն պահին հայտնի է դարձնում իր բարկությունը։ Խորագետ մարդը թաքցնում է իր անարգանքը.

Irar-se sem pecar

Paulo ensina: irai-vos, mas não pequeis. Não deixe o sol se pôr sobre a vossa ira, para não dar lugar ao diabo.

Թե բարկանաք, չմեղանչե՛ք(Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի, և սատանային առիթ մի՛ տվեք։

Հայհոյությունից հեռանալը փառք է մարդուն, միայն անխելքներն են դրանից կախվում։

Անզգամը ամբարտավանությամբ չարիք է գործում, իսկ իրավախոհները իմաստուն են։

Amor e perdão acima da raiva

O amor cobre multidão de pecados. A Bíblia nos chama a não alimentar rancor, mas a perdoar e amar, vencendo a raiva com compaixão.

Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։

Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում,

Քո սրտում ատելություն չպահես եղբորդ նկատմամբ։ Հանդիմանի՛ր նրան սխալների համար, որպեսզի նրա պատճառով մեղքերի մեջ չընկնես։ Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։

Եվ շարունակեց. «Ինչ որ մարդուց է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն, որովհետև ներսից՝ մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ պոռնկություն, գողություն, սպանություն, շնություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»։

Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։

Իսրայելը՝ պոռնկուհի

«Եթե մարդն արձակի իր կնոջը,

և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ,

ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ,

արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։

Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ

և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-

Բարձրացրո՛ւ աչքերդ,

ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս,

թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։

Ագռավի պես մենակ ու անօգնական՝

նստեցիր այդ ճանապարհներին

և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։

Ի գայթակղություն քեզ՝

բազում հովիվներ ունեցար,

պոռնիկ կնոջ կերպարանք առար և բոլորի մոտ կորցրիր քո ամոթը։

Չընդունեցիր ինձ իբրև Տեր,

իբրև Հայր և Իշխան քո կուսության։

"Մի՞թե Տերը հավիտյան բարկացած պիտի մնա

և բարկությունն ընդմիշտ պիտի պահի՞".-

ահա այսպես ասացիր դու,

գործեցիր այդ բոլոր չարիքները և զորացար»։

Իսրայելը և Հուդայի երկիրը պետք է զղջան

Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։

Այդքան պոռնկանալուց հետո ես նրան ասացի՝ "Ինձ մո՛տ վերադարձիր", բայց չվերադարձավ։ Նրա ցոփությանն ականատես եղավ ուխտադրուժ Հուդան։

Նաև այս տեսա. Իսրայելի բնակչությունն ամբողջովին տարվեց շնությամբ և բռնվեց դրա մեջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տվեցի ձեռքը, ու ես տեսա, որ նրա ուխտադրուժ քույրը՝ Հուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացավ։

Նա իր պոռնկությամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։

Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։

Իսրայելը,- ասում է ինձ Տերը,- արդարացրեց իր ապստամբությունը ուխտազանց Հուդայի համեմատությամբ։

Այլ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հյուսիսի կողմերում՝ ասելով.

"Ինձ մո՛տ վերադարձիր, ո՛վ դու Իսրայելի բնակչություն,- ասում է Տերը։-

Ես ձեզ վրա չեմ բարկանա,

քանզի ես ողորմած եմ,-

ասում է Տերը,

ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի։

Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները,

որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ

և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ,

իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-

Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։

Իմ սրտին հաճելի հովիվներ կտամ ձեզ. թող նրանք հովվեն ձեզ՝ հովվելով իմաստությամբ։

Ու երբ երկրի վրա այն օրերին դուք բազմանաք ու աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասելու՝ "Իսրայելի Սուրբի Ուխտի տապանակը". չի հիշվելու այն, նրա անունն այնտեղ չի տրվելու, այլևս չի փնտրվելու այն և նորը չի շինվելու։

Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը Տիրոջ անվան համար հավաքվելու են Երուսաղեմում և այլևս չեն հետևելու իրենց սրտերի չար խորհուրդներին։

Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին"»։

Անառակ ժողովրդի վերադարձը

Ես ասացի. «Թող լինի՛, Տե՛ր»։

«Ձեզ որդիներիս մեջ կարգել կամեցա՝

ձեզ տալու ընտիր երկիրը՝

իբրև ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգություն.

ասացի, որ հայր կոչես ինձ

և այլևս երես չթեքես ինձնից։

Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն,

այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։-

Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից,

քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին

և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։

Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։

Նրանք ասացին. «Ահա մենք կանք,

քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։

Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը

և նրանց զորությունը.

Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։

Մեր մանկությունից ի վեր խայտառակությունը սպառեց մեր հայրերի վաստակը՝

նրանց հոտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։

Մեր ամոթով քուն մտանք,

և մեր անարգանքները մեզ ծածկեցին,

քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր

մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։

Luciano Januzelli
1 pessoa deu Amém

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.