Pular para o conteúdo
Publicidade

Recompensa

Por Bíblia Online

Deus recompensa os que o buscam com fé. A Bíblia está repleta de promessas de recompensa para os fiéis, os generosos, os perseverantes e os que servem ao Senhor de todo coração.

Deus recompensa a fé

Sem fé é impossível agradar a Deus, porque quem dele se aproxima precisa crer que Ele existe e recompensa os que o buscam diligentemente.

Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։

Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։

Այնտեղ ձեր նեղության ժամանակ կգտնեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, եթե փնտրեք նրան ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։

Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի,

Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք և հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։

Recompensa pelo serviço

O Senhor vê cada ato de fidelidade e promete galardão aos que servem com dedicação. O servo bom e fiel será honrado.

Տերը նրան ասաց. "Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ"։

Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։ Իմացե՛ք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։

Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։

Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։

Շատ առաջիններ վերջին կլինեն, իսկ վերջինները՝ առաջին»։

Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն.

Generosidade e provisão

Quem dá com generosidade receberá em abundância. Deus supre todas as necessidades segundo as suas riquezas em glória.

տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։

Եվ եթե ձեր բարերարներին բարություն անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ նույնն են անում։

Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք, ձրի առաք, ձրի էլ տվեք։

Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր կարիքներին և կավելանար ամեն տեսակ բարի գործերի համար,

Ամբարիշտն անիրավ գործեր է անում, իսկ արդարների զավակը ճշմարտության վարձն է։

Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։

Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։ Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,

Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։

O que Deus reservou para os seus

Olhos não viram, ouvidos não ouviram o que Deus preparou para os que o amam. Suas recompensas eternas superam toda imaginação.

Սակայն ինչպես գրված է.

«Այն, ինչ որևէ աչք չտեսավ,

որևէ ականջ չլսեց,

և մարդու սրտով չանցավ,

Աստված պատրաստեց իր սիրելիների համար»(հմմտ.Ես. 64.3)։

լուսավոր դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին հրավիրեց ձեզ, ինչքա՜ն ճոխ է նրա փառավոր ժառանգությունը սրբերի մեջ,

Աստծու կոչը և ընտրությունը

Ինչքան որ նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին և առաքինությանը,

Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։

Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։

Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար»։

Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի»։

Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։

ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։

Buscar, pedir, perseverar

Jesus ensinou: pedi e recebereis, buscai e achareis. Deus se alegra em dar boas dádivas aos seus filhos que pedem com fé.

Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։

Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։

Այլ երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։

Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը,

որպեսզի ապրեք,

և Տերը՝ Ամենակալ Աստված, կլինի ձեզ հետ.

ինչպես որ ասացիք՝

Արձակի՛ր քո նետերը և ցրի՛ր նրանց։

Contentamento e eternidade

A verdadeira recompensa está na vida que Deus dá. O presente do trabalho, a satisfação no labor e a alegria no Senhor são dádivas de Deus.

Ես հասկացա, որ մարդկանց մեջ ավելի լավ բան չկա, քան ուրախանալ և բարիք գործել այս կյանքում, քանզի ամեն մարդ, որ ուտում-խմում է և վայելում իր աշխատանքի բարի պտուղը, դա՛ է Աստծու պարգևը։

Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։

Նա չի նեղվի, որ իր կյանքի օրերը կարճ են, երբ Աստված դրանք լցնի ուրախությամբ։

Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։

Ապրել հավատով

Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։

Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։

Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։

որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։

Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։

Մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որն Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։

Մովսեսը Սինա լեռան վրա

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց»։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.