Pular para o conteúdo
Publicidade

Reino dos céus

Por Bíblia Online

O Reino dos Céus é comparado por Jesus a tesouros, sementes e redes. Através de parábolas, Ele revelou os mistérios de um Reino que já está entre nós, mas que se consumará na eternidade.

O valor incomparável do Reino

O Reino dos Céus é como um tesouro escondido ou uma pérola de grande valor. Quem o encontra, vende tudo para possuí-lo.

Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակը

«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։

Երկնքի արքայությունը նաև նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է փնտրում, և թանկարժեք մի մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ մարգարիտը։

Մանանեխի հատիկի և թթխմորի առակը

Նրանց մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմանեց իր արտի մեջ։ Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։

Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։

Parábolas do Reino

Jesus ensinou sobre o Reino mediante parábolas que revelam seu crescimento, seu juízo e a separação final entre justos e injustos.

Որոմների առակը

Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։ Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոմ ցանեց և գնաց։ Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. "Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր. ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը"։ Տերն ասաց նրանց. "Թշնամի մարդն արեց դա"։ Ծառաները նրան ասացին. "Ուզո՞ւմ ես՝ գնանք քաղհանենք այն"։ "Ո՛չ,- ասաց նրանց,- որոմը քաղելիս գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. "Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ"»։

Հիսուսը մեկնում է որոմների առակը

Այդժամ Հիսուսը ժողովրդին թողեց և եկավ տուն։ Աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Բացատրի՛ր մեզ արտի որոմների առակը»։ Հիսուսը ասաց նրանց. «Նա, որ սերմանում է լավ սերմը, Մարդու Որդին է, իսկ արտն այս աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Թշնամին էլ, որ ցանեց այն, սատանան է։ Հունձքն այս աշխարհի վախճանն է, իսկ հնձողները՝ հրեշտակները։ Ինչպես որ որոմն է հավաքվում և կրակի մեջ այրվում, այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին։ Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում, և նրանց կգցեն կրակի հնոցը։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց։ Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։

Երկնքի արքայությունը նաև նման է ծով նետված և ամեն տեսակ ձուկ հավաքած ուռկանի, որը երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին հավաքեցին լավերն ամանների մեջ, իսկ խոտանը դեն նետեցին։ Այդպես կլինի այս աշխարհի վախճանին. հրեշտակները կելնեն ու չարերին արդարների միջից կզատեն և նրանց կնետեն կրակի հնոցի մեջ։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։

Quem herda o Reino

Os humildes, os pobres de espírito e as crianças são herdeiros do Reino. Mas é difícil para os ricos entrarem nele.

Երանիներ

Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։

Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։

Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։

Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։

Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։

Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։

Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։

Ո՞վ է մեծ

Նույն օրն աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»։ Հիսուսն իր մոտ կանչեց մի մանկան, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղում և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չփոխվեք և մանուկների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։

Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։

Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն։ Նաև ասում եմ ձեզ՝ պարանն ավելի հեշտ կմտնի ասեղի ծակով, քան մեծահարուստը՝ Աստծու արքայությունը»։ Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան և ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։

Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։

Buscar o Reino acima de tudo

Jesus ensinou que devemos buscar primeiro o Reino e sua justiça. Nem todo que diz 'Senhor, Senhor' entrará — só quem faz a vontade do Pai.

Ճշմարիտ աշակերտները

«Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է՝ "Տե՜ր, Տե՜ր", երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։

Ով այս պատվիրաններից՝ փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի։ Իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։

Ուրեմն այսպե՛ս աղոթեք.

Տերունական աղոթք

Հա՛յր մեր, որ երկնքում ես,

սուրբ թող լինի քո անունը,

քո արքայությունը թող գա,

քո կամքը թող լինի ինչպես երկնքում,

այնպես էլ երկրի վրա։

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

Երբ ժամանակը հասավ, Հրեաստանի անապատում երևաց Հովհաննես Մկրտիչը։ Քարոզում էր և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։

Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։

Երբ գնաք, քարոզե՛ք և ասե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։

Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ,

Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։ Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում, և ուժեղներն են հափշտակում այն։

A herança eterna

O Reino dos Céus é inabalável e eterno. Deus nos chama a fazer firme a nossa vocação e eleição para entrar nesse Reino.

Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և երկյուղով, քանի որ մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։

Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի, քանի որ այսպիսով ամբողջապես մուտք պիտի շնորհվի ձեզ դեպի մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։

Տերն ինձ կազատի ամեն տեսակ չար գործերից և կփրկի իր երկնային արքայության մեջ։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Փոքրիկ հոտը

«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց տալ ձեզ արքայությունը։

Մեկ բան հաստա՛տ իմացեք, որ որևէ պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, այսինքն՝ կռապաշտ, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.