Pular para o conteúdo
Publicidade

A segunda vinda de Cristo

Por Bíblia Online

A segunda vinda de Cristo é a esperança suprema da Igreja. Jesus prometeu que voltará com poder e grande glória para julgar os vivos e os mortos e estabelecer seu Reino eterno.

A promessa do retorno

Jesus prometeu voltar. Os anjos declararam que Ele virá da mesma forma como ascendeu. A Igreja aguarda esse dia glorioso com expectativa.

ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։

Եվ մինչդեռ նրա գնալու վրա ապշահար եղած երկինք էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին նրանց ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։

Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք

«Թող չխռովվեն ձեր սրտերը. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։

Ով այս մասին վկայեց, ասում է. «Ես շուտով պիտի գամ»։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս։

Ով այս մասին վկայեց, ասում է. «Ես շուտով պիտի գամ»։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս։

Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։

Os sinais dos tempos

Jesus descreveu os sinais que precederão sua volta: falsos profetas, guerras, fome, terremotos e tribulação. Devemos discernir os tempos sem nos alarmar.

Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան և ասացին. «Ասա՛ մեզ, դա ե՞րբ է լինելու, և կամ ի՞նչն է լինելու քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանը»։

Տառապանքներ և հալածանքներ

Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։

Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ. իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի եք լինելու։ Եվ այդժամ շատերը գայթակղվելու են, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու են։

Անօրինության բազմանալու հետևանքով շատերի սերն է ցամաքելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի։

Արքայության Ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ՝ իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը»։

որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։ Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։

Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Ահա այստեղ է Քրիստոսը", կամ՝ "Ահա այնտեղ է", չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։ Ահա նախապես ասացի ձեզ։

Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Ահա այստեղ է Քրիստոսը", կամ՝ "Ահա այնտեղ է", չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։ Ահա նախապես ասացի ձեզ։ Ուրեմն եթե ձեզ ասեն՝ "Ահա անապատում է", չելնեք, կամ թե՝ "Ահա՛ մառանում է", չհավատաք.

Ծառը և նրա պտուղը

«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։

Ազգ ազգի դեմ կելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, տարբեր տեղերում երկրաշարժներ կլինեն, սով, համաճարակ ու խռովություններ. բայց այս ամենը սկիզբն է նեղությունների։

Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք՝ վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։ Բայց նախ պետք է Ավետարանը քարոզվի։

Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, և հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն ու կսպանեն նրանց։ Եվ բոլորը ձեզ կատեն իմ անվան պատճառով։ Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի»։

և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից։

A vinda gloriosa

Cristo virá nas nuvens com poder e grande glória, enviará seus anjos e reunirá seus escolhidos dos quatro ventos.

Մարդու Որդու գալուստը

«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով(Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։ Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։

Թզենու դասը

«Թզենո՛ւց դաս առեք, որովհետև երբ նրա ճյուղերը փափկում են և տերև են արձակում, իմանում ենք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք, երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է։

Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։

Մարդու Որդու գալուստը

«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով, աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրա(Դան. 7.13), զորությամբ և մեծ փառքով։ Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։

Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն՝ եկած ամպերի վրա(Դան. 7.13), զորությամբ և մեծ փառքով։

Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով(Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։ Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։

որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն, և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։ Ուստի միմյանց քաջալերե՛ք այս խոսքերով։

Vigilância e preparo

Ninguém sabe o dia nem a hora. Jesus nos ordena a vigiar, orar e estar prontos, pois Ele virá quando menos esperamos.

Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը։

Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը։

Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։

Չսպասված օրը և ժամը

«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։ Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։

Աստծու շնորհների բարի տնտեսները

Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։

Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։

որ ոչ մի շնորհ չի պակասում ձեզ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։ Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։

A esperança bendita

A aguardamos a bendita esperança e a manifestação da glória do nosso grande Deus e Salvador Jesus Cristo.

Փրկչական շնորհի հայտնությունը

Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։

Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։

Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։

նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։

Եվ հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով և զանց չառնենք մեկտեղ հավաքվելը, ինչպես սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմյանց, և այդ այնքան ավելի, որքան տեսնում եք Տիրոջ օրվա մոտենալը։

«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։

Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։

Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։

Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.