Sexo
A Bíblia trata a sexualidade como um presente de Deus para o contexto do casamento. As Escrituras celebram a intimidade conjugal e orientam sobre pureza e santidade sexual.
A sexualidade no plano de Deus
Desde a criação, Deus projetou a intimidade sexual como expressão de amor entre marido e mulher, abençoando a união conjugal.
Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։
Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2), և ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն"(Ծնն. 2.24)։ Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։
Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ, եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։
A santidade na intimidade
O leito conjugal é honroso. A Bíblia celebra a alegria da intimidade dentro do casamento e orienta o casal ao amor e respeito mútuo.
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
Ամուսինը թող պարտքը կատարի իր կնոջ հանդեպ, նույնպես և կինը՝ իր ամուսնու հանդեպ. որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։
Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան. որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան կրքով այրվել։
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք։ Քա՛վ լիցի։ Թե՞ չգիտեք, որ ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում։ «Երկուսը մեկ մարմին կլինեն»(Ծնն. 2.24),- ասում է Սուրբ Գիրքը։ Իսկ ով մերձենում է Տիրոջը, մեկ հոգի է դառնում նրա հետ։
Pureza sexual
Deus nos chama à santificação e à fuga da imoralidade. O corpo do cristão é templo do Espírito Santo e deve ser tratado com honra.
Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։ Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք, որովհետև մեծ գնով գնվեցիք։ Փառավորե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ։
որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը. որ դուք հեռու մնաք պոռնկությունից, որ ձեզնից յուրաքանչյուր ոք ամուսնանա սրբությամբ ու պատվով, ոչ ցանկության կրքով՝ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն,
Իսկ պոռնկության և ամեն տեսակ պղծության կամ ագահության մասին նույնիսկ չպետք է խոսվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին։
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։
Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։
Մի՛ շնացիր։
Որևէ մեկն իր արյունակից հարազատին թող չմոտենա նրա ամոթույքը բանալու նպատակով։ Ես եմ Տերը։ Քո հոր և քո մոր ամոթույքը մի՛ բացիր, որովհետև նա քո մայրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։ Մի՛ անպատվիր քո հորը՝ քո հոր կնոջ ամոթույքը տեսնելով։ Քո հորից կամ մորից ծնված, քո տան մեջ կամ դրսում ծնված քրոջդ ամոթույքը չտեսնես։ Քո որդու աղջկա ամոթույքը կամ քո դստեր աղջկա ամոթույքը չտեսնես, որովհետև դա նաև քո ամոթույքն է։ Քո հոր կնոջ դստեր ամոթույքը չտեսնես, որովհետև նա նույն հորից ծնված քո քույրն է։ Նրա ամոթույքը չտեսնես։ Քո հորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո հոր արյունակիցն է։ Քո մորաքրոջ ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո մոր արյունակիցն է։ Մի՛ անպատվիր քո հորեղբորը՝ նրա կնոջը մերձենալով, որովհետև նա քո ազգականն է։ Քո հարսի ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո որդու կինն է. նրա ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։ Մի՛ անպատվիր քո եղբորը՝ նրա կնոջ ամոթույքը տեսնելով։ Նրա կնոջ և դստեր ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։ Քենուդ հետ չամուսնանաս, քանի դեռ կինդ ողջ է, որովհետև մեկի ներկայությամբ մյուսի ամոթույքը տեսնելով՝ խանդ կառաջացնես։ Դաշտանի պղծության մեջ գտնվող կնոջը չմերձենաս՝ նրա ամոթույքը տեսնելու։ Քո մերձավորի կնոջը քո սերմը չտաս, որպեսզի նրա հետ չպղծվես։ Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։ Այր մարդուն չմերձենաս, ինչպես մերձենում ես կնոջը, որովհետև դա պղծություն է։ Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի չպետք է մոտենա՝ նրա հետ մերձենալու. դա գարշելի է։
Իրենց իմաստուններ համարելով՝ հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանությամբ։
Աստծու բարկությունը
Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։ Նրանք Աստծու ճշմարտությունը փոխանակեցին ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն։
Դրա համար Աստված նրանց հանձնեց անարգ կրքերի. նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին ոչ բնական կարիքներով։ Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլոր ընթացքին արժանի փոխհատուցումը։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.