Pular para o conteúdo
Publicidade

Sonhos

Por Bíblia Online

Sonhos aparecem em toda a Bíblia como meio de revelação divina. Deus falou através de sonhos a patriarcas, profetas e servos, mas também alertou contra falsos sonhadores.

Sonhos como revelação divina

Deus usou sonhos para comunicar sua vontade a homens e mulheres ao longo da história bíblica, revelando caminhos e mistérios.

Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։

Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա,

և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը,

ձեր ծերերը երազներով կերազեն,

և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։

Պետրոսի ճառը Հոգեգալստյան օրը

Պետրոսը, տասնմեկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և ամենքդ, որ Երուսաղեմում եք գտնվում, այս թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին. սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ դեռ օրվա երրորդ ժամն է։ Այլ այս է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով.

"Եվ վերջին օրերին պիտի լինի,- ասում է Աստված,-

որ իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,

և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան.

ձեր երիտասարդները տեսիլներ

և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։

Sonhos na história da Bíblia

De José no Egito a José pai de Jesus, Deus guiou a história da salvação através de sonhos, protegendo e dirigindo seu povo.

Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։

Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ տեսա, և ոչ ոք չի կարողանում մեկնել այն։ Ես լսեցի քո մասին։ Ասում են, որ եթե երազները լսես, կարող ես մեկնել դրանք»։ Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։

Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։

Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Եթե Տերը չի կառուցում տունը,

Իզուր են հոգնում այն շինողները։

Եթե Տերը չի պահում քաղաքը,

Իզուր են տքնում նրա պահապանները։

Sabedoria sobre sonhos

A Bíblia ensina discernimento: nem todo sonho vem de Deus. Devemos entregar nossos planos ao Senhor e confiar na direção dele.

Տիրո՛ջը հանձնիր քո գործերը, և քո խորհուրդները կկատարվեն։ Ի՜նչ մեծության էլ հասնես, խոնա՛րհ պահիր անձդ. և Տիրոջ առջև շնորհ կգտնես։

Մարդու սրտում բազում խորհուրդներ կան, բայց Աստծու խորհուրդը հավիտյան է մնում։

Պատիժ կռապաշտություն հորդորողներին

«Զգո՛ւյշ եղիր, որ կատարես այն ամենը, ինչ ես այսօր հաղորդում եմ քեզ։ Դրա վրա ոչինչ մի՛ ավելացրու և դրանից ոչինչ մի՛ պակասեցրու։ Եթե ձեր մեջ մարգարե կամ երազահան ելնի և քեզ մի նշան կամ հրաշք ցույց տա, քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարվի, և հետո նա ասի՝ "Գնանք պաշտենք աստվածների", որոնք օտար են և անծանոթ ձեզ համար, մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։

Ես լսեցի, թե ի՛նչ են խոսում մարգարեները, որոնք սուտ մարգարեություններ էին անում իմ անունով և ասում. "Ես մի երազ, մի տեսիլ տեսա"։ Մինչև ե՞րբ պետք է ստությունը տեղ գտնի այդ մարգարեների սրտում, որոնք մարգարեանում են. նրանք իրենց սրտի ցանկությունն են մարգարեանում,

Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին, որոնք մարգարեանում են սուտ տեսիլքներ,- ասում է Տերը,- պատմում են դրանք և իրենց ստությամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես չեմ նրանց ուղարկել, պատվեր չեմ տվել նրանց, և նրանք որևէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,- ասում է Տերը։

Ինչպես որ ասվում է՝ «Ուխտ ես արել Աստծուն, ուրեմն մի՛ դանդաղիր այն կատարելու», քանզի անզգամները բարի կամեցողություն չունեն։ Ուրեմն եթե ուխտ անես, կատարի՛ր այն,

Եթե երկրի վրա տնանկի զրպարտություն տեսնես և իրավունքի ու արդարության հափշտակություն, չզարմանաս, որովհետև բարձր դիրքի մի պաշտոնյա պաշտպանված է մեկ այլ բարձր դիրքի պաշտոնյայի կողմից, իսկ դրանցից էլ վեր ավելի բարձր պաշտոնյաներ կան։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.