Pular para o conteúdo
Publicidade

Uma só carne

Por Bíblia Online

O conceito de 'uma só carne' é o fundamento bíblico do casamento. Desde a criação, Deus uniu homem e mulher em uma aliança indissolúvel de amor, compromisso e intimidade.

A instituição divina do casamento

Deus criou o homem e a mulher e os uniu em aliança. O casamento é obra de Deus, e o que Ele juntou não separe o ser humano.

Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։ Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ Եվ Ադամն ասաց.

«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից

և մարմին՝ իմ մարմնից։

Սա թող կին կոչվի,

որովհետև իր ամուսնուց վերցվեց»։

Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։

Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։

Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։

Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2), և ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն"(Ծնն. 2.24)։ Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։

մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց և ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն"։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց»։

O mistério da união

Paulo ensina que a união conjugal é um grande mistério que aponta para Cristo e a Igreja. A intimidade reflete a comunhão espiritual plena.

Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին, որովհետև նրա մարմնի անդամներն ենք՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։ «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»(Ծնն. 2.24)։ Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ։

Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։

Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք։ Քա՛վ լիցի։ Թե՞ չգիտեք, որ ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում։ «Երկուսը մեկ մարմին կլինեն»(Ծնն. 2.24),- ասում է Սուրբ Գիրքը։ Իսկ ով մերձենում է Տիրոջը, մեկ հոգի է դառնում նրա հետ։

Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,

Fidelidade e alegria

A aliança conjugal exige fidelidade, respeito e dedicação mútua. A Bíblia celebra a alegria da intimidade dentro do casamento.

Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ, եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։ Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ.

Եվ այս բոլորի վրա ունեցե՛ք սերը, որ կապն է կատարելության։ Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։

Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը(Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։

Luis Carlos De Souza
1 pessoa deu Amém

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.