Pular para o conteúdo
Publicidade

Vida nova

Por Bíblia Online

Em Cristo, toda pessoa é transformada em uma nova criação. O velho passa e tudo se faz novo. A vida nova é o resultado da obra redentora de Jesus em nosso coração.

Morte e ressurreição com Cristo

O batismo simboliza nossa morte para o pecado e ressurreição para uma nova vida. Fomos sepultados com Cristo e ressuscitamos com Ele.

Կամ չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։

Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։

Դուք նույնպես ձեզ մեռա՛ծ համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։

Nova criação

Quando aceitamos Jesus, nascemos de novo. A velha natureza dá lugar a uma identidade renovada pelo Espírito Santo.

Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։

Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։

Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։

Despir o velho, vestir o novo

A vida nova se manifesta em abandonar os velhos hábitos e revestir-se do novo homem, criado segundo a vontade de Deus.

Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի, նորոգվե՛ք ձեր հոգով ու մտածելակերպով, դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ։

Այժմ դուք ևս թոթափե՛ք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից։ Մի՛ ստեք միմյանց։ Ձեր վրայից հանե՛ք հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը՝ նորոգված գիտությամբ, իր Արարչի պատկերի համաձայն։

Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։

Renovação interior

Deus promete dar um coração novo e um espírito novo. A transformação nasce do arrependimento e da purificação divina.

Իսկ ես նման եմ Աստծու տան պտղալից ձիթենու.

Հուսացի Աստծու ողորմությանը հավիտյան

Եվ հավիտյանս հավիտենից։

Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար

Եվ սպասեմ քո անվանը,

Որովհետև քաղցր ես քո սրբերի առջև։

Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։ Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ։ Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարությամբ ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք,

Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։

Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։

Seja o primeiro

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.