Vida
A vida é um dom precioso de Deus. Desde a concepção até a eternidade, as Escrituras revelam o propósito, o valor e a plenitude da vida que o Senhor nos oferece.
Deus, o autor da vida
O Senhor é quem dá a vida e a sustenta. Cada ser humano foi formado por suas mãos com propósito e intenção divina.
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Ես գիտեմ, Տե՜ր, որ դու ես տեսնում
Աղքատի դատաստանը և տնանկի իրավունքը։
Արդարները պիտի գոհություն մատուցեն քո անվանը,
Ուղղամիտները քո դիմաց պիտի բնակվեն։
Քանզի նրանք շուտով կսատակեն,
Իսկ Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։
Հարվածեց նրանց այգիներին ու թզենիներին
Եվ փշրեց նրանց սահմանների բոլոր ծառերը։
A vida em Cristo
Jesus é o caminho, a verdade e a vida. Nele encontramos sentido, plenitude e a promessa de vida abundante e eterna.
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։
Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու նպատակով. ես եկա, որպեսզի կյանք ունենան, կյանք՝ իր լիության մեջ։
Հիսուսը՝ կյանք և հարություն
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս ամենին»։
Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, չի քաղցի, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։
Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։
Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։
Քրիստոսի հետ խաչը ելա և ողջ եմ այսուհետև. ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենդանի իմ մեջ։ Այն, որ հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ սիրեց ինձ և իրեն տվեց ինձ համար։
Vivendo com sabedoria
A Bíblia nos orienta a viver com sabedoria, aproveitando bem o tempo, guardando o coração e buscando a vontade de Deus para cada dia.
Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ,
Որ երբեք ոտքդ քարին չխփես։
Ճառ Զ
Լսի՛ր, որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները կբազմանան, և կավելանան քո կյանքի ճանապարհները։
Ողջ խնամքով պահի՛ր քո սիրտը, որովհետև դրանից է բխում կյանքի աղբյուրը։
Ողջ խնամքով պահի՛ր քո սիրտը, որովհետև դրանից է բխում կյանքի աղբյուրը։
Իմաստունը սիրում է իր հոգին, իմաստություն պահողը բարիք է գտնում։
Իր բերանը փակողը պիտի պահպանի իր անձը, իսկ ով հանդուգն է շուրթերով, պիտի խռովի իր հոգին։
Կյանքի ճանապարհները Տերն է պահպանում։ Խրատն առանց հանդիմանության սխալ է։
Տիրոջ հրամանը կյանքի աղբյուր է, որը խուսափել է տալիս մահվան որոգայթից։
Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի։
Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա. մի՛ ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։ Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են։
A vida no dia a dia
Cada dia é uma oportunidade de glorificar a Deus. A Escritura nos chama a viver com propósito, confiança e fé prática.
Նանիր մարդկանց աթոռին ես չեմ նստի
Եվ չեմ մտնի անօրենների մոտ։
Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը,
Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։
Թող խաղաղություն լինի քո զորության մեջ,
Եվ քո ամրոցների աշտարակներում՝ շենություն։
Իմ եղբայրների և ընկերների համար
Քեզ խաղաղություն մաղթեցի,
Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին
Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։
Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի,
Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց,
Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի.
Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։
Տառապեցի և հույժ խոնարհ դարձա,
Ամբողջ օրը տրտում շրջեցի,
Prioridades e eternidade
Jesus nos lembra que a vida é mais que comida e o corpo mais que roupa. O que importa é buscar o Reino de Deus e viver para a eternidade.
Ապավինում նախախնամությանը
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։ Նայե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարուցանք են անում, ո՛չ հնձում են և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ Արդ ձեզնից ո՞վ կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։
Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի.
Ապա իր մոտ կանչեց ժողովրդին՝ աշակերտների հետ, և ասաց նրանց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։ Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև մարդ ի՞նչ հատուցում կարող է տալ իր կյանքի փոխարեն։ Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։
Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։
Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։
(որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ)։
Պատիժ անհավատարմության համար
Բոլորի հետ ջանացե՛ք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի։
և ջանաք ապրել խաղաղ, միայն ձեր գործով զբաղվել և աշխատել սեփական ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ, որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսի մարդկանց հետ և ոչ մի բանի կարոտ չլինեք։
Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։ Իմացե՛ք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Երկրային և երկնային իմաստություն
Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։
Քանի որ
ով ուզում է կյանքը սիրել
և լավ օրեր տեսնել,
թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց
և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց.
թող հետ քաշվի չարից և բարին անի,
խաղաղություն փնտրի և գնա նրա հետևից,
Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը՝
Եթե լսես Տիրոջ՝ մեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ ողջ երկրում, ուր կմտնես՝ այն ժառանգելու համար։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Չարիքները քեզ չեն հասնի,
Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։
Մի նոր օրհներգ դրեց բերանս՝ մեր Տիրոջ՝ Աստծու օրհներգը։
Շատերը պիտի տեսնեն ու վախենան և հուսան Տիրոջը։
Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է.
Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,
Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։
Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Բարու փոխարեն ինձ չար հատուցեցին,
Որոշեցին ինձ անժառանգ թողնել մարդկանց մեջ։
Նրանց հալածանքի ժամանակ քուրձ էի հագնում,
Պահքով խոնարհեցնում էի անձս,
Եվ աղոթքներս իմ ծոցը դարձան։
Սիրալիր էի եղբոր և ընկերոջ պես,
Խոնարհ՝ սգավորի և տրտումի պես։
Պարծանքի պսակ է ծերությունը, որ մարդը գտնում է արդարության ճանապարհին։
Ինչպես մարդկանց դեմքերը նման չեն իրար, այնպես էլ մարդկանց սրտերն իրար նման չեն։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.