Pular para o conteúdo
Publicidade

A volta de Jesus

Por Bíblia Online

A volta de Jesus é uma das maiores promessas da Bíblia. Cristo prometeu que retornará em glória, e os cristãos vivem na expectativa desse dia triunfante.

A promessa do retorno

Jesus prometeu aos discípulos que voltaria. Os anjos confirmaram essa promessa na ascensão, e os apóstolos ensinaram que Ele virá com poder.

Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։

Հիսուսի համբարձումը

Այս ասելուց հետո, մինչ նայում էին, նա վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչդեռ նրա գնալու վրա ապշահար եղած երկինք էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին նրանց ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։

Ով այս մասին վկայեց, ասում է. «Ես շուտով պիտի գամ»։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս։

Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։

Os sinais e o momento

Ninguém sabe o dia nem a hora. Jesus alertou sobre falsos sinais e nos chamou à vigilância constante, pois Ele virá como ladrão na noite.

Օրը և ժամը ոչ ոք չգիտի

«Բայց այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էր, երբ ուտում-խմում էին, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և նրանք ոչինչ չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բնաջնջեց բոլորին,- այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը։

Ոչ ոք չգիտի օրը և ժամը

«Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը։

Պատրաստ լինել Տիրոջ գալստյանը

Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։ Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։

Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք, թե ո՛ր ժամին կգա ձեր Տերը։ Ա՛յս իմացեք. եթե տանտերն իմանար, թե ո՛ր պահին էր գողը գալու, կհսկեր և չէր թողնի, որ իր տուն սողոսկեր։ Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։

Չարը

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու վերաբերյալ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։

Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև Տիրոջ օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։

A glória da segunda vinda

Cristo voltará nas nuvens, com poder e grande glória. Os mortos em Cristo ressuscitarão, e os vivos serão arrebatados para encontrá-lo nos ares.

որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն, և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։

Մարդու Որդու գալուստը

«Բայց այդ օրերին՝ այդ նեղությունից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով(Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։ Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։

Վերջին դատաստանը

«Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։

Սպիտակ ձիավորը

Տեսա երկինքը բացված. և ահա մի սպիտակ ձի, որի հեծյալը կոչվում է Հավատարիմ և Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որն իրենից բացի ոչ ոք չգիտի։ Եվ իր վրա գցել էր արյունով ներկված մի զգեստ. նրա անունն էր Բանն Աստծու։ Եվ երկնքի զորավարներն ու երկնքի զորքերը, ձիեր հեծած և մաքուր ու սպիտակ բեհեզներ հագած, գնում էին նրա հետևից։ Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։ Եվ իր պատմուճանի և ազդրի վրա կար գրված մի գրություն՝ «Թագավոր թագավորների և Տեր տերերի»։

որովհետև ով ամաչի խոստովանել ինձ և իմ վարդապետությունը, Մարդու Որդին էլ կամաչի նրա համար, երբ գա իր փառքով և իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով։

Vivendo na expectativa

A certeza do retorno de Cristo nos chama a viver em santidade, aguardando novos céus e nova terra onde habita a justiça.

Այս ևս ձեզնից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, հազար տարին էլ՝ մեկ օրվա պես։

Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։

Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։

Նոր երկինք, նոր երկիր

Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։

Մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում։

Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան, նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։

Adrielle Almeida
1 pessoa deu Amém

Este artigo te tocou? Faça uma oração!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.