13 Իսկ մի՞թե Քրիստոսը բաժանված է, մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար կամ Պողոսի անունով մկրտվեցիք։ 14 Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ մեկին չմկրտեցի, բացի Կրիսպոսից ու Գայիոսից, 15 որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։ 16 Մկրտեցի նաև Ստեփանասի ընտանիքը։ Չգիտեմ ամենևին, թե ուրիշ մեկի մկրտած լինեմ. 17 քանզի Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ո՛չ խոսքի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չկորցնի իր իմաստը։
Publicidade