22 Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ 23 յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոսը՝ որպես առաջին պտուղ, իսկ նրա գալստյանը՝ նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։ 24 Ապա կլինի վախճանը, երբ Քրիստոսը թագավորությունը կհանձնի Հայր Աստծուն, երբ ոչնչացնի ամեն իշխանություն, ամեն պետություն ու զորություն։ 25 Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ(տե՛ս Սաղ. 109(110).1)։
Publicidade