45 Այդպես էլ գրված է, որ առաջին մարդը՝ Ադամը, «եղավ իբրև շնչավոր էակ»(Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։ 46 Բայց նախ չեղավ հոգևոր մարմինը, այլ՝ շնչավորը, և ապա՝ հոգևորը։ 47 Առաջին մարդը, լինելով երկրից, հողեղեն է, իսկ երկրորդ մարդը՝ Տերը, երկնքից։ 48 Ինչպես հողեղենն էր, նույնպես և մենք ենք՝ հողեղեններս, և ինչպես երկնավորն է, նույնպես էլ կլինեն երկնավորները։ 49 Ինչպես հողեղենի պատկերը կրեցինք, երկնավորի պատկերն էլ կկրենք։
Publicidade