Pular para o conteúdo
Publicidade

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6

Դատաստան եղբայրների դեմ

1 Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի՞ դիմել անիրավների դատաստանին և ոչ թե սրբերի։ 2 Թե՞ չգիտեք, որ սրբերն են դատելու աշխարհը։ Եվ եթե ձեր միջոցով է դատվում աշխարհը, ապա արժանի չե՞ք չնչին հարցերի դատեր անելու։ 3 Չգիտե՞ք, որ հրեշտակներին ենք դատելու, էլ ուր մնաց՝ այս աշխարհի խնդիրները։ 4 Եթե հասարակ խնդիրների համար դատական վեճեր եք ունենում, նրա՞նց եք դատավորներ կարգում, որոնց եկեղեցին կարևորություն չի տալիս։ 5 Ասում եմ ձեր ամոթի համար։ Ձեր մեջ այնքան իմաստուն մեկը չկա՞, որ կարողանա արդար դատ անել իր եղբայրների միջև։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também