32 Ուստի ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք, որովհետև ով կին չունի, հոգում է Տիրոջ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի Տիրոջը։ 33 Իսկ ով կին ունի, հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր կնոջը։ 34 Նույնպես և իրարից տարբերվում են ամուսնացած կինը և կույսը, որովհետև կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով ու հոգով, իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր ամուսնուն։
Publicidade