32 Ուստի ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք, որովհետև ով կին չունի, հոգում է Տիրոջ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի Տիրոջը։ 33 Իսկ ով կին ունի, հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր կնոջը։ 34 Նույնպես և իրարից տարբերվում են ամուսնացած կինը և կույսը, որովհետև կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով ու հոգով, իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր ամուսնուն։ 35 Սա ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա ճնշում եմ գործադրում, այլ ուզում եմ, որ պարկեշտությամբ ու անզբաղ մտքով ծառայեք Տիրոջը։
Publicidade