Աստված լույս է. քայլենք լույսի մեջ
5 Այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից և պատմում ենք ձեզ. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա։
6 Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։
7 Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։