9 Եվ սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, քանզի Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։ 10 Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։
11 Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց։