21 որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։ 22 Նա «մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ»(Ես. 53.9)։ 23 Նախատվելով՝ նա չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդար դատավորին։ 24 Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։
Publicidade