Կանայք և ամուսիններ
1 Այսպես էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիվ և առանց խոսքի իմացության իսկ շահեն՝ 2 նկատի ունեցած լինելով ձեր երկյուղած և պարկեշտ ընթացքը, 3 որին թող արգելք չլինի ձեր արտաքինը՝ զարդարված հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, 4 այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։ 5 Մի ժամանակ այսպես էին իրենք իրենց զարդարում Աստծու վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին, 6 ինչպես, օրինակ, Սառան, որ հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում։ Դուք էլ նրա զավակները եղաք. բարեգո՛րծ եղեք և ոչ մի բանից մի՛ սարսափեք։