20 որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
21 Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ 22 Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։