2 որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե ըստ մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծու կամքի ապրի. 3 քանզի բավական է կյանքի անցած ժամանակը՝ հեթանոսների կամքի համաձայն ընթանալով՝ զեխություններով, հոռի ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով։
4 Նրանք զարմանում են, որ դուք չեք ընթանում նույն անկարգ զեխությամբ, և հայհոյում են ձեզ։
5 Բայց նրանք հաշիվ պիտի տան նրան, ով արդեն պատրաստ է դատելու կենդանիներին ու մեռածներին. 6 քանի որ հենց սրա համար Ավետարանը նաև մեռելներին քարոզվեց, որպեսզի մարդկանց նման դատվեն մարմնով և Աստծու նման կենդանի լինեն հոգով։
Աստծու շնորհների բարի տնտեսները
7 Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։