Նաթանը և Բերսաբեեն՝ Սողոմոնի կողմնակից
11 Նաթան մարգարեն, խոսելով Սողոմոնի մոր՝ Բերսաբեեի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթ արքան, այդ չգիտի։ 12 Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և Սողոմոն որդուդ կյանքը։ 13 Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. "Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ "Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին"։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել"։