13 Եղիան ասաց նրան. «Քաջալերվի՛ր, գնա՛ և արա՛ այնպես, ինչպես ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանա՛կ պատրաստիր ու բե՛ր և ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։ 14 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ալյուրը չի պակասելու սափորում, և կուժի յուղը չի նվազելու մինչև այն օրը, երբ Տերն անձրև կտեղացնի երկրի վրա"»։
Publicidade