Pular para o conteúdo
Publicidade

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

Դավթի վերջին հրահանգները Սողոմոնին

1 Երբ մոտեցան Դավթի մահվան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց. 2 «Ես բռնում եմ այն ճանապարհը, որ սպասում է բոլորին, դու զորացի՛ր, վարվի՛ր իբրև տղամարդ, 3 պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։ 4 Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ "Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից"։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também