22 Բայց Աննան չգնաց նրա հետ և իր ամուսնուն ասաց. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։ 23 Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։
24 Հաջորդ տարի նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զվարակ, կլոր հացեր, մեկ արդու նաշիհ և մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնվող Տիրոջ տունը։ Մանուկը նրանց հետ էր։