11 Սամուելը Հեսսեին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Հեսսեն ասաց. «Մի փոքրիկ տղա էլ ունեմ, որ ոչխարներն է արածեցնում»։ Սամուելն ասաց Հեսսեին. «Մա՛րդ ուղարկիր ու բերե՛լ տուր նրան, մենք սեղան չենք նստի, մինչև նա այստեղ չգա»։ 12 Հեսսեն մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան։ Նա խարտյաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ Տերը Սամուելին ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր Դավթին, քանի որ նա է լավը»։ 13 Սամուելը ձիթայուղով լի եղջյուրն առավ և իր եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից ի վեր Տիրոջ հոգին շարժվեց Դավթի վրա։ Սամուելը վեր կացավ ու գնաց Արիմաթեմ։
Publicidade