45 Դավիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրա ես հարձակվում սրով, գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա եմ հարձակվում Իսրայելի զորքի Զորությունների Տիրոջ անունով, Իսրայելի, որին դու այսօր նախատեցիր։ 46 Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ, 47 այս ամբողջ բազմությունը կիմանա, որ Տերը սրով ու գեղարդով չի փրկում, քանի որ սա Տիրոջ պատերազմն է, և Տերը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։
Publicidade