Pular para o conteúdo
Publicidade

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

2 Այլազգիները ճակատամարտ տվեցին Իսրայելի դեմ. մարտն սկսվեց, և Իսրայելը պարտվեց այլազգիներից։ 3 Ռազմի դաշտում չորս հազար զինվոր ընկավ։ Երբ զորքը վերադարձավ բանակատեղի, Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերն այսօր մեզ պարտության մատնեց այլազգիների առաջ։ Սելովից մեզ մոտ բերենք մեր Աստծու Ուխտի տապանակը, որ մեզ մոտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»։ 4 Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։ 5 Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։ 6 Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ 7 Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստվածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տե՛ր։ Վա՜յ մեզ, քանի որ այսպիսի բան չկար երեկ ու նախորդ օրը։ 8 Վա՜յ մեզ, մեզ ո՞վ կփրկի այդ հզոր աստվածների ձեռքից։ Սրանք այն աստվածներն են, որ Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին նաև ամբողջ անապատում։ 9 Գոտեպնդվե՛ք և տղամա՛րդ եղեք, ո՛վ այլազգիներ, չլինի թե ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպես որ նրանք ստրուկ եղան ձեզ։ Տղամա՛րդ եղեք և պատերազմե՛ք նրանց դեմ»։ 10 Այլազգիները պատերազմեցին նրանց դեմ, և Իսրայելի այրերը փախան դեպի իրենց վրանները։ Շատ մեծ կոտորած եղավ, և իսրայելացիներից երեսուն հազար հետևակ ընկավ։ 11 Աստծու տապանակը գերեվարվեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, սպանվեցին։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também