Տապանակի վերադարձը
1 Աստծու տապանակը յոթ ամիս այլազգիների երկրում էր, և նրանց երկիրը մկներով լցվեց։ 2 Այլազգիները կանչեցին իրենց քրմերին, գուշակներին և իմաստուններին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, ասացե՛ք մեզ, թե այն ինչպե՛ս հետ ուղարկենք»։ 3 Նրանք ասացին. «Եթե Տիրոջ՝ Իսրայելի Աստծու Ուխտի տապանակը հետ ուղարկեք, այն սոսկ մի՛ ուղարկեք, այլ պատուհասի վերացման ընծայով, և կբուժվեք, ու կներվեն ձեր մեղքերը, այլապես նրա ձեռքը գուցե չվերանա ձեզանից»։