Pular para o conteúdo
Publicidade

Ա Թեսաղոնիկեցիներին 5

Պատրաստ լինել Տիրոջ գալստյանը

1 Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, 2 որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։ 3 Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։ 4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի գողի նման, 5 որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também

1 Tessalonicenses
Ver todos os capítulos de 1 Tessalonicenses