3 Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, 4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։ 5 Որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն առավել կլինի։ 6 Քանի որ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության և փրկության համար է, և եթե մխիթարվում ենք, ձեր մխիթարության համար է, որն օգնում է համբերությամբ կրելու այն նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։ 7 Մեր հույսը հաստատուն է ձեր հանդեպ, որովհետև գիտենք, որ ինչպես մասնակից ենք չարչարանքներին, այնպես էլ մասնակից ենք մխիթարությանը։
Publicidade