24 Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ կերել, 25 երեք անգամ խարազանվել, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մեկ ցերեկ ու մեկ գիշեր տառապել եմ ծովի անդունդներում։ 26 Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ 27 Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։
Publicidade