7 Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։ 8 Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն ինձնից հեռացնի։ 9 Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։ 10 Դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքներին և նեղությունների համար, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր։
Publicidade
Բ Կորնթացիներին 12
Estes versículos te tocaram? Ore agora!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.