Քրիստոնեական ներողամտություն
5 Իսկ եթե ինչ-որ մեկը տրտմեցրեց, ոչ թե միայն ինձ տրտմեցրեց, այլ, չափազանցրած չլինելու համար, նաև որոշ չափով ձեզ բոլորիդ։ 6 Այդպիսի մեկի համար բավական է այն պատիժը, որը տրվեց շատերից։ 7 Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։ 8 Ուստի աղաչում եմ ձեզ, որ նրա հանդեպ վերստին սեր ցույց տաք։