4 Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։ 5 Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։ 6 Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
Publicidade