Pular para o conteúdo
Publicidade

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6

4 այլ բոլոր դեպքերում դուք ձեզ ներկայացրեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ ցուցաբերելով մեծ համբերություն նեղությունների մեջ, վշտերի մեջ, չարչարանքների մեջ, 5 հարվածների տակ, բանտերում, խռովությունների մեջ, տքնությունների մեջ, հսկումների մեջ, ծոմապահության մեջ, 6 սրբությամբ, գիտությամբ, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7 ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքով, որ աջ և ձախ ձեռքերում է, 8 փառքով և անարգությամբ, գովասանքով և պարսավանքով, խաբեբա համարվողներ, բայց ճշմարտությունից չշեղվածներ, 9 իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, 10 իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também