6 Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։ 7 Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։ 8 Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր կարիքներին և կավելանար ամեն տեսակ բարի գործերի համար, 9 ինչպես որ գրված է.
«Առատորեն բաշխեց և տվեց աղքատներին.
նրա արդարությունը մնում է հավիտյան»(Սաղ. 111(112).9)։
10 Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու հաց, ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։ 11 Աստված ձեզ հարուստ կդարձնի ամեն ինչում, որպեսզի կարողանաք առատաձեռն լինել, որը մեր միջոցով Աստծուն գոհաբանելու պատճառ կլինի. 12 որովհետև այս հանգանակության կազմակերպումը ոչ միայն սրբերի կարիքները բավարարելու, այլև շատերի գոհաբանությունն Աստծու հանդեպ ավելացնելու համար է։