15 և նա ասաց. «Լսե՛ք, Հուդայի՛ մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և Հովսափա՛տ արքա, Տերը ձեզ այսպես է ասում. "Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այս մեծ բազմության պատճառով, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը"։ 16 Վաղը ևեթ հարձակվե՛ք նրանց վրա։ Ահա նրանք իջնում են Ասերի զառիվայրով, և դուք նրանց կգտնեք Հերիելի անապատում գտնվող գետի եզերքին։ 17 Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
Publicidade