Pular para o conteúdo
Publicidade

Բ ՊԵՏՐՈՍ 2

Ընդդեմ սուտ ուսուցիչների

1 Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կլինեն սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են գաղտագողի մտցնելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։ 2 Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի։ 3 Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também

2 Pedro
Ver todos os capítulos de 2 Pedro