Pular para o conteúdo
Publicidade

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

Բորոտ Նեեմանի բուժումը

1 Ասորիների զորքի հրամանատար Նեեմանը գեղեցկադեմ էր և հարգելի մարդ էր իր տիրոջ առջև, քանի որ նրա միջոցով էր Տերը փրկություն տվել ասորիներին։ Այս մարդը հզոր էր, սակայն բորոտ։ 2 Ասորի զինված կողոպտիչները հարձակվել էին և Իսրայելից գերի վերցրել մի փոքրիկ աղջկա, որը մնում էր Նեեմանի կնոջ մոտ։ 3 Աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը գնար Աստծու մարգարեի մոտ, որը Սամարիայում է, նա նրան կբուժեր բորոտությունից»։ 4 Կինը գնաց և ասաց իր տիրոջը. «Այսպես է խոսում իսրայելացի աղջիկը»։ 5 Ասորիների արքան Նեեմանին ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի արքային»։ Նա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան և տասը ձեռք պատմուճան։ 6 Նա տարավ Իսրայելի արքային ուղղված նամակը, որտեղ գրված էր. «Երբ քեզ հասնի այս նամակը, գիտցի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ ծառա Նեեմանին, որպեսզի նրան բուժես բորոտությունից»։ 7 Երբ Իսրայելի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մոտ մարդ է ուղարկել բորոտությունից բուժելու համար։ Իմացե՛ք և տեսե՛ք, որ սա պատրվակ է»։

8 Երբ Աստծու մարդ Եղիսեեն լսեց, որ Իսրայելի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նեեմանն ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»։

9 Նեեմանը եկավ երիվարներով ու մարտակառքերով և կանգնեց Եղիսեեի տան դռանը։ 10 Եղիսեեն մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Գնա՛ յոթ անգամ լվացվի՛ր Հորդանան գետում, քո մարմինը կբուժվի, և դու կմաքրվես»։ 11 Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։ 12 Մի՞թե Դամասկոսի Նաբանա և Փարփարա գետերն Իսրայելի բոլոր ջրերից ավելի լավ չեն, ինչո՞ւ չգնամ, չլվացվեմ դրանց մեջ և մաքրվեմ»։ Եվ վերադառնալով՝ գնաց զայրացած։ 13 Ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չպե՞տք է կատարեիր։ Նա միայն ասաց՝ "Լվացվի՛ր ու կմաքրվես"»։ 14 Նեեմանն իջավ ու յոթ անգամ թաթախվեց Հորդանան գետի մեջ, ինչպես Եղիսեեն էր ասել, և նրա մարմինը դարձավ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրվեց։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também