Pular para o conteúdo
Publicidade

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

Կորած և գտնված կացինը

1 Մարգարեները Եղիսեեին ասացին. «Այս տեղը, որտեղ մենք բնակվում ենք, մեզ համար նեղ է, 2 գնանք մինչև Հորդանան գետը և այնտեղ ամեն մեկս մի գերան վերցնի և մեզ համար բնակության տեղ պատրաստենք»։ Եղիսեեն ասաց. «Գնացե՛ք»։ 3 Նրանցից մեկն ասաց. «Դու ևս քո ծառաներով ե՛կ մեզ հետ»։ Նա պատասխանեց. «Կգամ»։ 4 Եվ գնաց նրանց հետ։ Հասան Հորդանան գետի եզերքը։ Այնտեղ ծառ էին կտրում։ 5 Եվ ահա երբ նրանցից մեկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկավ։ Նա բացականչելով ասաց. «Օ՜, Տե՛ր, ես այն փոխ էի առել»։ 6 Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»։ Նա ցույց տվեց տեղը, և Եղիսեեն, մի փայտ կտրելով, այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։ 7 Եղիսեեն ասաց. «Վերցրո՛ւ»։ Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց կացինը։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também