Դավիթն Իսրայելի թագավոր է օծվում
1 Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։ 2 Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. "Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը"»։ 3 Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։