Գոհություն և քաջալերանք
3 Երախտապարտ եմ Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով, ինչպես իմ նախնիներն էին ծառայում, և իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում։ 4 Հիշելով քո արտասուքները՝ փափագում եմ քեզ տեսնել, որպեսզի լցվեմ ուրախությամբ։ 5 Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախապես կար քո տատի՝ Լավոդիայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ. համոզված եմ, որ կա նաև քո մեջ։