8 Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար. 9 նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։ 10 Բայց այդ շնորհը հայտնվեց այժմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով. նա կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով,
Publicidade