Չարը
1 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու վերաբերյալ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, 2 որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։
3 Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև Տիրոջ օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, 4 հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։