10 Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։ 11 Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե անկարգ կյանքով են ապրում. որևէ գործ չեն կատարում, այլ ծուլորեն շրջում են։ 12 Այդպիսիներին պատվիրում ու հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն և սեփական հացն ուտեն։
Publicidade