Հիսուսի համբարձումը
9 Այս ասելուց հետո, մինչ նայում էին, նա վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ 10 Եվ մինչդեռ նրա գնալու վրա ապշահար եղած երկինք էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին նրանց 11 ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։