22 Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։ 23 Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան, 24 ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։
Publicidade