41 Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
Քրիստոնեական առաջին համայնքը
42 Եվ նրանք շարունակ առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ էին։ 43 Ամեն մարդու վրա ահ ու երկյուղ էր ընկել, որովհետև առաքյալների ձեռքով բազում նշաններ և զարմանահրաշ գործեր էին կատարվում։ 44 Իսկ հավատացյալներն ամենքը միասին էին, և նրանց ունեցվածքն էլ ընդհանուր էր։ 45 Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։ 46 Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ 47 օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։